Ոստիկանության Արաբկիրի բաժնում հաղորդում է ստացվել, որ այսօր` մայիսի 25-ին ժամը 00.30-ին 21-ամյա Ալբերտ Հ.-ի վարած «Օպել» մակնիշի ավտոմեքենան Հրազդանի կիրճում բախվել է «Ձոր» ռեստորանային համալիրի ցանկապատին:

Ոստիկանության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ վթարի հետեւանքով վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Արմենիա» բժշկական կենտրոն:

Կատարվում է քննություն:

Լուսանկարները` Գագիկ Շամշյանի