Ոստիկանության Ստեփանավանի բաժնում մայիսի 24-ին հաղորդում է ստացվել, որ ժամը 07.30-ի սահմաններում 51-ամյա Գագիկ Վարդանյանի վարած «ԵրԱԶ» մակնիշի ավտոմեքենան Ստեփանավան-Վանաձոր ճանապարհի 2-րդ կմ-ին բախվել է ծառին:

Ոստիկանության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ վթարի հետեւանքով վարորդը տեղում մահացել է: