Հայաստանի ԱԻՆ փրկարար ծառայություն մայիսի 25-ին ահազանգ է ստացվել, որ Լոռու մարզի Օձուն գյուղում տուն է այրվում:

Հայաստանի ԱԻՆ փրկարար ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ դեպքի վայր են մեկնել երկու մարտական հաշվարկ, մարզային փրկարական վարչության օպերատիվ խումբը:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 02.55-ին, մարվել `03.05-ին:

Մասամբ այրվել է Ս. Ղեւոնդյանի տան բակում կայանած BMW-X5 մակնիշի 77 ՕԼ 377 համարանիշի  ավտոմեքենայի շարժիչի տեղամասը: