Ռուսական իշխանությունների անկարողությունը, պատասխանատվության ենթարկել լրագրող Աննա Պոլիտկովսկայայի սպանության հեղինակներին, ստվեր է գցում կոռուպցիայի դեմ պայքարի կոչերի վրա։ Նման հայտարարություն է արել ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնը, Աննա Պոլիտկովսկայայի սպանության երեք ամյակի կապակցությամբ, հաղորդում է BBC-ն:
«Մինչ այժմ ոչ ոք պատասխանատվության չի ենթարկվել այդ գործով, ինչպես նաեւ այլ գործերով՝ կապված ռուս լրագրողների դեմ կատարված հանցագործությունների հետ, այդ թվում՝ Պոլա Խլեբնիկովայի, իսկ բոլորովին վերջերս նաեւ՝ Նատալի Էստեմիրովայի հետ»,- ընդգծել է Քլինթոնը: