Ամենաշահագրգիռ անձը, ով  ցանկանում է, որ Հայաստանը մնա տոտալիտար, ոչ ժողովրդավարական եւ բռնատիրական երկիր, Ռոբերտ Քոչարյանն է։ Մայիսի 26-ին լրագրողների հետ հանդիպման  ժամանակ նման տեսակետ հայտնեց ՀՀՇ վարչության անդամ, ԵԽԽՎ-ում հայաստանյան պատվիրակության նախկին ղեկավար Հովհաննես Իգիթյանը:

Նրա խոսքով, Քոչարյանը մտավախություն ունի, որ իր օրոք կատարված Սահմանադարական բոլոր խախտումները կբացահայտվեն։ «Քոչարյանը շահագրիգիռ է, որ Հայաստանը մնա առնվազն այնպիսին, ինչպիսին կա այժմ»,- նկատեց ՀՀՇ-ական գործիչը՝ միաժամանակ ավելացնելով, որ Հայաստանի երկրորդ նախագահը դժվար թե բացահայտ քաղաքական գործունեությամբ զբաղվի եւ կգերադասի կօգտագործի դրսում ունեցած իր լծակները Հայաստանում տեղի ունեցող իրադարձությունների վրա ազդելու համար։

«Քոչարյանն է կազմակերպել ընտրութունները, որոնց արդյունքում Հայաստանն այսքան խոցելի է, իր հրամանով է բանակը խառնվել ընտրություններին, իր հրամանով է դատախազությունը գործեր սարքել, իր կաբինետում է ստեղծվել ներկայիս կառավարման մոդելը»,- նկատեց Իգիթյանը: