Հիվանդանոցից ոստիկանության Արաբկիրի բաժնում  մայիսի 25-ին հաղորդում է ստացվել, որ գլխի վնասվածքով իրենց մոտ բուժօգնության է դիմել 72-ամյա Մեսրոպ Ա.-ն՝ հայտնելով, որ իրենց շենքի մոտ վայր է ընկել:

Ոստիկանության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ նույն օրը, ժամը 21.30-ին, բաժին է ներկայացել 25-ամյա Արա Ղ.-ն եւ խոստովանել է, որ Ա. Խաչատրյան եւ Վ. Փափազյան փողոցների խաչմերուկում Մեսրոպ Ա.-ին վրաերթի է ենթարկել իր «Օպել» մակնիշի  ավտոմեքենայով:

Կատարվում է քննություն: