Ոստիկանության Կապանի բաժնում մայիսի 23-ին ահազանգ էր ստացվել, որ հրդեհ է բռնկվել Քաջարան քաղաքի Լեռնագործների փողոցի թիվ 6 շենքի 1-ին հարկում գործող խանութում:

Ոստիկանության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ պարզվել է, որ մայիսի 23-ի գիշերը նշված հասցեում գործող, 26-ամյա Կարապետ Թ.-ին պատկանող խանութում հրդեհը բռնկվել էր Էլեկտրասարքերի կարճ միացումից:

Հրդեհի հետեւանքով այրվել էր խանութի սարքավորումները եւ գույքը, տնտեսական ապրանքները, որով Կարապետ Թ.-ին պատճառվել է 1.720.000 դրամի նյութական վնաս:

Կատարվում է հետաքննություն: