Ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության (6-րդ վարչություն) եւ Արաբկիրի բաժնի ծառայողները, գողություն կատարելու կասկածանքով, մայիսի 25-ին Երզնկյան փողոցից բերման են ենթարկել 43-ամյա Հասմիկ Փ.-ին:

Ոստիկանության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ պարզվել է, որ նա հունվարից մայիսի 25-ն ընկած ժամանակահատվածում որպես հավաքարար աշխատելով 46-ամյա Սմբատ Ն.-ի տանը՝ պարբերաբար գողացել է ոսկյա զարդեր` պատճառելով 500.000 դրամի նյութական վնաս:

Գողոնը մասամբ առգրավված է: Կատարվում է նախաքննություն: