«Առավոտն» իր խմբագրականումգրում է. «Տեսականորեն բացառված չէ, որ Պուտինը, Քոչարյանը, Մուբարաքը կամ Ջորդ Բուշ կրտսերը վերադառնան իշխանության: Դա կլինի ժամանակավոր տեղատվություն, »որը, բնականաբար, բարիք չի բերի այդ րկրների ժողովուրդնրին` նախեւառաջ այն պատճառով, որ նախկին նախագահները, ստանալով լծակներ, կսկսեն վրեժ լուծել բոլոր նրանցից, ովքեր իրենց «նեղացել են» կամ «չեն պահպանել հավատարմությունը»: Բայց պատմական ընդհանուր ընթացքի տեսակետից դա կլինի պարազապես թեթեւակի շեղում, որը հակասում է քաղաքական mainstream-ին:

Մեծ հաշվով, նման գործիչների ժամանակն անցել է: Նրանց ղեկավարման ոճը հնացած է, պատմական ռուդիմենտ է: Տարրական թեստ. նախագահի թիկնապահը մարդ է սպանում: Ի՞նչ են անելու նման դեպքերում եվրոպական զարգացած եւ կամ չզարգացած երկրների ղեկավարները` նույնիսկ, եթե առանձնապես մեծ դեմոկրատներ չեն: Վստահաբար, կցավակցեն սպանվածի ընտանիքին: Իսկ ինչ է անելու «երկաթյա կամք ունեցողը» եւ «վճռականը»: Նա սեղմելու բռունցքները, լարելու է վզի մկանները, ծռելու է շրթունքները եւ սկսելու է հոխորտալ սպանվածի հասցեին: ԵԽ անդամ երկրներից նման նախագահ է մնացել միայն Լուկաշենկոն: Բայց նա էլ, ինչպես հասկանում եք, հավերժ չէ: