Քաղաքացի Հ. Հարությունյանից Հայաստանի ԱԻՆ փրկարար ծառայություն ահազանգ է ստացվել, որ Երեւան քաղաքի Ուլնեցու փողոցի 2-րդ փակուղու թիվ 3 շենքի 10-րդ բնակարանում իր ամուսինը (հիվանդ է շաքարային դիաբետով) չի արձագանքում դռան զանգերին, տանն է մնացել նաեւ իրենց 2 տարեկան երեխան եւ դուռը բացելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Հայաստանի ԱԻՆ փրկարար ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ դեպքի վայր են մեկնել ճգնաժամային կառավարման կենտրոնի օպերատիվ խումբը, փրկարական ուժերի վարչության հատուկ փրկարարական ջոկատի հերթապահ խումբը:

Փրկարարների ուժերով բացվել է բնակարանի դուռը. սենյակում հայտնաբերվել է անգիտակից վիճակում գտնվող, 34-ամյա Միքայել Խանեյանը:

Երեխան չի տուժել: Պարամեդիկները տուժածին ցույց են տվել 1-ին բուժօգնություն եւ հանձնել շտապօգնության աշխատակիցներին: