Գեղարքունիքի մարզում մայիսի 26-ի ուշ երեկոյան Գավառ-Մարտունի ավտոճանապարհի 20-րդ կմ-ում ավտոմեքենա է խցանվել ցեխի մեջ, որի մեջ եղել են մեկ կին եւ երկու երեխա:

Հայաստանի ԱԻՆ փրկարար ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել մարզային փրկարական վարչության փրկարական ջոկատը:

Փրկարարների ուժերով  Խ.Պողոսյանին պատկանող «ՎԱԶ-2106» մակնիշի 25 ՏՍ 162 համարանիշի ավտոմեքենան դուրս է բերվել ճանապարհի երթեւեկելի հատված: