Հայաստանի ԱԻՆ փրկարար ծառայություն ահազանգ է ստացվել, որ Երեւան քաղաքի Էրեբունու փողոցի թիվ 11 շենքի տանիքի ծածկի թիթեղները պոկվել-կախվել են եւ վտանգ են ներկայացնում անցորդների համար:

Հայաստանի ԱԻՆ փրկարար ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել փրկարական ուժերի վարչության հատուկ փրկարարական ջոկատի հերթապահ խումբը:

Փրկարարների ուժերով թիթեղները ապամոնտաժվել եւ տեղափոխվել են անվտանգ վայր: