Վեդի քաղաքի բնակիչ, 24-ամյա Անահիտ Մելքոնյանը մայիի 26-ին յուղաներկի լուծիչ է խմել եւ թունավորումով տեղափոխվել «Արմենիա» բժշկական կենտրոն է տեղափոխվել:
Հայաստանի ԱԻՆ փրկարար ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ տուժածի առողջական վիճակը գնահատվել է միջին ծանրության:
Նույն օրը, ժամը 15.29-ին «Արմենիա» բժշկական կենտրոնից տեղեկատվություն է ստացվել, որ դեղորայքային թունավորումով իրենց մոտ է տեղափոխվել նաեւ ՀԱ Բ-4 թաղամասի թիվ 26/4 շենքի 26-րդ բնակարանի բնակիչ, 22-ամյա Մարիամ Դավթյանը:
Նրա առողջական վիճակը եւս գնահատվել է միջին ծանրության:




























