Երեւանում այսօր` մայիսի 27-ի առավոտյան ժամը 09:00-ի սահմաններում վրաերթ է տեղի ունեցել Աջափնյակ վարչական շրջանում:
Ինչպես NEWS.am-ին հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Հալաբյան-Էստոնական փողոցների խաչմերուկում «ՎԱԶ-2115» մակնիշի Լ 1207 համարանիշի տաքսի ավտոմեքենայի վարորդը վրաերթի ենթարկել 57-ամյա մի տղամարդու:
Դեպքի վայրից վրաերթի ենթարկվածին շտապօգնության ավտոմեքենայով տեղափոխվել է «Արմենիա» բժշկական կենտրոն:
Վարորդը դեպքի վայրից փախուստի չի դիմել:
Դեպքի վայր էին ժամանել Երեւանի ճանապարհային ոստիկանության աշխատակիցները: Իսկ քննչական աշխատանքները դեպքի վայրում ղեկավարել է ոստիկանության քննչական գլխավոր վարչության Երեւանի քննչական վարչության ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժնի քննիչ Խաչիկ Սամվելյանը: Նրա հանձնարարականով ավտոմեքենան տեղափոխվել է Երեւանի ՃՈ տուգանային հրապարակ:
Պարզվել է, որ ավտոմեքենան վարել է 25-ամյա Ռուբեն Մինասյանը, իսկ վրաերթի ենթարկվածը 57-ամյա Գագիկ Կոստանյանն է:




Լուսանկարները եւ տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի



























