Արագածոտնի մարզում մայիսի 26-ին ժամը 21:30-ի սահմաններում ավտովթար է տեղի ունեցել` 2 ուսուցիչների մասնակցությամբ:

Ինչպես NEWS.am-ին հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, 52-ամյա Այսել Մկրտչյանը, (աշխատում է Բազմաղբյուր գյուղի դպրոցում որպես ուսուցիչ) վարելով BMW-520 մակնիշի 70 ՍՍ 033 համարանիշի  ավտոմեքենան, Աշտարակի Նարեկացի փողոցում դեպի Երեւան ընթանալիս բախվել է հանդիպակած ուղեմասով երթեւեկող 28-ամյա Վահագն Գեւորգյանի վարած «ՎԱԶ-2108» մակնիշի 07 ԼՕ 846 համարանիշի ավտոմեքենային: Վահագն Գեւորգյանը աշխատում է Օշականի գյուղի դպրոցում որպես ուսուցիչ:

Աշտարակի հիվանդանոց է տեղափոխվել BMW-ի ուղեւոր 39-ամյա Արմեն Մակարյանը:

Երկու մեքենաներն էլ տեղափոխվել են Ոստիկանության Աշտարակի բաժնի տուգանային հրապարակ: Ոստիկանության Աշտարակի քննչական բաժնում նյութեր են նախապատրաստվում:

Լուսանկարները եւ տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի