«Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանը իր եղբոր` Տիգրան Փոստանջյանի հացադուլի մասին այսօր` մայիսի 27-ին նամակով դիմել է ՀՀ առողջապահության նախարար Հարություն Քուշկյանին, ՀՀ արդարադատության նախարար Հրայր Թովմասյանին, Կարմիր խաչի միջազգային կոմիտեի հայաստանյան պատվիրակության ղեկավար Լորենցո Կարաֆիին եւ Հայկական կարմիր խաչ ընկերության ղեկավար Աննա Եղիազարյանին:

Ինչպես NEWS.am-ը տեղեկանում է «Ժառանգությունից», նամակում մասնավորապես ասվում է. «Տեղեկացնում եմ Ձեզ, որ 2011 թվականի մայիսի 11-ից Նուբարաշեն ՔԿՀ-ում հացադուլ է հայտարարել ՀՀ քաղաքացի Տիգրան Փոստանջյանը: Մինչ օրս նա դուրս է մնացել բժշկական պատշաճ վերահսկողությունից: Խնդրում եմ վերոնշյալ տեղեկատվությունը ընդունել ի գիտություն եւ միջոցներ ձեռնարկել` հացադուլավորին բժշկական պատշաճ վերահսկողությամբ ապահովելու ուղղությամբ»: