Հայաստանի կառավարությունն իր այսօրվա նիստում հավանություն է տվել «Արտակարգ դրության իրավական ռեժիմի մասին» ՀՀ օրենքի նախագծին:

Հայաստանի կառավարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից NEWS.am-ին հայտնում են, որ «Արտակարգ դրության իրավական ռեժիմի մասին» օրենքի նախագծով սահմանվում են արտակարգ դրություն հայտարարելու կարգը, արտակարգ դրություն հայտարարելու մասին ՀՀ նախագահի հրամանագրի բովանդակությունը, արտակարգ դրության գործողության ժամկետը եւ այլն:

Նշված օրինագիծը սահմանված կարգով կներկայացվի Ազգային ժողով:

Հիշեցնենք, որ 2008թ. մարտի 1-ին Ռոբերտ Քոչարյանը արտակարգ դրություն էր հաստատել առանց այս օրենքի, ինչն էլ իրավաբաններին լուրջ է հիմք էտալիս ասելու, որ նրա հրամանագիրը ապօրինի էր: