Նոյեմբերի 19-ին ՀՀ Ազգային ժողովի արտահերթ նիստին պատգամավորները երկրորդ եւ վերջնական ընթերցմամբ վավերացրին ««Կովկասյան էլեկտրահաղորդման ցանց III - Հայաստան-Վրաստան գծեր/ենթակայաններ» վարկային համաձայնագրի 2-րդ փուլի հատկացումների ժամկետի երկարաձգման եւ մարման ժամանակացույցի փոփոխման մասին» նամակ-համաձայնագիրը:
Իշխող «Իմ քայլը» դաշինքի 75 խորհրդարանական «կողմ» է քվեարկել սույն համաձայնագրի վավերացմանը: Հիշեցնենք, որ «Լուսավոր Հայաստան» եւ «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունների ընդդիմադիր պատգամավորները շարունակում են բոյկոտել Ազգային ժողովի նիստը:





























