Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանը կիրակի կոչ է արել Եվրամիությանը կատարել խոստումները, այդ թվում՝ միությունում հանրապետության լիարժեք անդամության շուրջ, հաղորդում է ՏԱՍՍ-ը:
«Մենք միշտ համարել ենք մեզ Եվրոպայի մասը եւ օգտագործել մեր նախասիրություններն ի շահ Եվրոպայի, եթե նրանք չեն ստիպել մեզ փնտրել այլընտրանքներ,-ասել է նա:-Մենք կոչ ենք անում Եվրամիությանը պահպանել խոստումները, որոնք դուք տվել եք մեր երկրին՝ սկսած լիարժեք անդամության հարցից մինչեւ փախստականների հարցը: Եւ այդ ժամանակ մենք միասին կհաստատենք ավելի սերտ եւ ավելի արդյունավետ համագործակցություն»:
Մինչդեռ նախօրեին Էրդողանը նաեւ հայտարարել էր, որ Թուրքիան լի է վճռականությամբ դեպի եվրաինտեգրումն եւ ձգտի կառուցել իր ապագան Եվրոպայի հետ:





























