Ավելի քան 200 մարդ է բերման ենթարկվել Մինսկում կիրակի չարտոնագրված ակցիաներում մասնակցության համար, հաղորդում է Sputnik-Բելառուս-ը:
«Չարտոնագրված միջոցառումների մասնակիցները բազմիցս նախազգուշացվել են հակաօրինական գործողությունների անթույլատրելիության մասին, ինչից հետո առավել ակտիվ անձինք բերման են ենթարկվել»,-հայտնել են Մինսկի ոստիկանությունում:
Զանգվածային միջոցառումների մասին օրենսդրությունը խախտելու համար Մինսկում բերման է ենթարկվել ավելի քան 200 քաղաքացի, որոնց նկատմամբ իրականացվում են ստուգումներ:





























