ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի անձնական փաստաբան Ռուդի Ջուլիանին վարակվել է կորոնավիրուսով : Այս մասին հայտնել է Թրամփի Թվիթթերի իր էջում:
«Ռուդի Ջուլիանին, ով, անկասկած, Նյու Յորքի պատմության մեջ հզորագույն քաղաքապետն է, ով քրտնաջան աշխատում է ԱՄՆ-ի պատմության մեջ կոռումպացված ընտրությունները բացահայտելու ուղղությամբ, վարակվել է չինական վիրուսով»,-գրել է Թրամփը:
76-ամյա Ջուլիանին կարեւոր դեր է խաղում նոյեմբերի 3-ին կայացած նախագահական ընտրություններում Թրամփի պարտությունը հերքելու փորձերում:





























