Հյուսիսային Կորեան բավականաչափ նյութ ունի շուրջ 45 միավոր միջուկային զենք արտադրելու համար, սակայն չունի հնարավորություն «ցամաքային ԱՄՆ-ին հասնելու համար», հայտարարել է ամերիկացի գիտնական, դոկտոր Զիգֆրիդ Հեքերը, գրում է Express-ը:

Հեքերը, որն անցյալում ղեկավարել է ԱՄՆ-ում Լոս Ալամոսի զենքի լաբորատորիան, համարում է, որ Հյուսիսային Կորեայի միջուկային հրթիռները կարող էին հասնել մինչեւ Հարավային Կորեա եւ մասամբ Ճապոնիա:

Ընդ որում՝ գիտնականը համարում է, որ պահանջվում է անցկացնել ավելի շատ հետազոտություններ որոշ հրթիռների համար, որպեսզի նրանք ապացուցեն իրենց օգտակարությունը ռազմական տեսանկյունից:

Հեքերի կարծիքով՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը բաց է թողել հնարավորությունը դադարեցնել Հյուսիսային Կորեայի միջուկային ծրագիրը 2019 թվականին:

«Այսօրվա դրությամբ Հյուսիսային Կորեայի միջուկային ծրագրի իմ լավագույն գնահատականն այն է, որ նրանք ունեն բավականաչափ նյութեր շուրջ 45 միավոր միջուկային զենք արտադրելու համար (25-48 կգ պլուտոնիում եւ 650-900 կգ բարձր հարստացված ուրան)»,-ասել է նա: