Ալժիրի նախագահ Աբդելմաջիդ Թեբունն առաջին անգամ ներկայացել է հանրությանը Գերմանիայում կորոնավիրուսով հոսպիտալացումից հետո 47-օր անց, հաղորդում է Reuters-ը:

75-ամյա Թեբունը ելույթ է ունեցել պետական հեռուստատեսության եթերում եւ հրապարակել տեսաուղերձ թվիթերյան էջում:

Նա հայտնել է, որ լիովին կապաքինվի շուրջ երեք շաբաթ անց:

«Ես ապաքինվում են... Ես կվերականգնեմ իմ ֆիզիկական վիճակը մեկ, երկու կամ երեք շաբաթից: Շուտով մենք կլինենք երկրում՝ շարունակելով կառուցել նոր Ալժիր»,-ասել է նախագահը:

Ավելի վաղ ԶԼՄ-ները հաղորդել էին կորոնավիրուսով վարակվելուց հետո Թեբունի առեղծվածային անհետացման մասին: