Ռուս խաղաղապահներն ուղեկցել են փախստականների ավտոբուսները, որոնք վերադառնում են իրենց տներ Լեռնային Ղարաբաղում Հայաստանի Հանրապետության տարածքից, հաղորդում է Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը:
Երեւանից Ստեփանակերտ ավտոբուսներն այսօր տեղափոխել են 825 մարդ: Ավտոբուսներն ուղակցել են ռուս խաղաղապահ կոնտինգենտի պարեկային ծառայությունն ու ռազմական ոստիկանությունը:
Ռուս խաղաղապահներն անցկացնում են իրավիճակի շուրջօրյա մոնիթորինգ եւ հսկում հրադադարի պահպանման ռեժիմը քսաներեք դիտակետում:
Ռուս խաղաղապահներն ապահովում են քաղաքացիների անվտանգ վերադարձը դեպի իրենց մշտական բնակավայրեր, ցուցաբերվում է հումանիտար աջակցություն, վերականգնվում են քաղաքացիական ենթակառուցվածքները:
Ընդհանուր առմամբ Լեռնային Ղարաբաղում մշտական բնակության վայր է վերադարձել ավելի քան 38 հազար 300 փախստական:





























