Գերմանիայում դպրոցները եւ մանրածախ առեւտրի մեծ մասը փակ կլինի դեկտեմբերի 16-ից` կորոնավիրուսի տարածմանը հակազդելու համար: Այս մասին հայտարարել է Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը, փոխանցում է «Ինտերֆաքս»-ը:
Նշվում է, որ սահմանափակումը չի տարածվելու մթերային խանութների եւ դեղատների վրա:
«Մանրածախ առեւտուրը կփակվի, բացառություն կարվի միայն սննդամթերքի եւ առաջին անհրաժեշտության ապրանքների համար»,- ասված է հայտարարության մեջ:
Բացի այդ, փակ կլինեն նաեւ բոլոր վարսավիրանոցները: Սահմանափակումը կգործի առնվազն մինչեւ հունվարի 10-ը:





























