ՀՀ Գլխավոր դատախազության Բնակչության առողջության դեմ ուղղված հանցագործությունների գործերով վարչություն պետ Ռաֆայել Ալեքսանդրի Խաչատրյանն աշխատանքից հեռանալու մասին դիմում է գրել: Այս մասին հայտնում է yerevan.today-ը:

Հիշեցնենք, որ երեկ կոչով հանդես էր եկել նաև նախկին Գլխավոր դատախազ՝ Գևորգ Կոստանյանը՝ իր գործընկերներին հորդորելով, չծառայել իշխանությանը, այլ պետությանը, թույլ չտալ, որ իրենց մասնագիտական բարձր կարողությունները, պետական դավաճանների կողմից օգտագործվեն ի վնաս մեր պետության եւ ժողովրդի: