Երեքշաբթի՝ դեկտեմբերի 15-ին, Հունգարիայի խորհրդարանը օրենք է ընդունել, որն արգելում է նույնասեռական զույգերի կողմից երեխաների որդեգրումը, հայտնում է Reuters-ը:
Հիմա երեխաներ որդեգրել կարող են միայն ավանդական ամուսնական զույգերը: Միայնակ մարդիկ կարող են երեխա որդեգրել միայն կառավարության հատուկ թույլտվության առկայությամբ:
Reuters-ը նշում է, որ Հունգարիայում նույնասեռական ամուսնություններն արգելված են:





























