Տնային տնտեսությունները եւ բիզնեսը դոլարային ավանդներից դոլարայինի անցնելու հետեւանքով կորցրել են 5-7 միլիարդ դրամ՝ չստացած տոկոսների տեսքով: Այս մասին դեկտեմբերի 15-ին լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՀՀ Կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանը:
Նրա խոսքով՝ սա տեղի է ունենում անորոշության ֆոնին, ինչը բնական է: «Բայց սրանք այն միջոցներն էին, որոնք կարող էին եկամտի լրացուցիչ աղբյուր դառնալ սպասվող ճգնաժամի շրջանում: Այստեղ ծագում է ֆինանսական գրագիտության եւ քաղաքացիների վարքագծի խնդիրը, հատկապես ֆորս-մաժորային իրավիճակում: Մենք պետք է աշխատենք բնակչության հետ եւ բարձրացնենք նրա ֆինանսական գրագիտությունը»,- նշեց նա:





























