Ռուսաստանում միգրանտների թիվը ներկայումս կազմում է շուրջ 6 միլիոն մարդ, հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն ՝ վկայակոչելով Ռուսաստանի ՆԳՆ-ին:

Գերատեսչությունից հստակեցրել են, որ այդ թիվը սովորաբար կարող է հասնել 11 միլիոնի:

«Ամեն տարի Ռուսաստանի Դաշնությունում լինում է 9-ից մինչեւ 11 մլն օտարերկրացի քաղաքացի: Այս տարի նրանց թվաքանակն աստիճանաբար նվազել է եւ ներկայկումս կազմում է 6 մլն (6,3 մլն)»,- նշված է համապատասխան հարցման պատասխանում:

Ընդ որում՝ մոտ մեկ միլիոն մարդ ունի ժամանակավոր կեցության կամ կեցության թույլտվություն, շեշտել են ՆԳՆ-ից: