ԱՄՆ Սենատում Հանրապետական ​​կուսակցության ղեկավար Միթչ Մաքքոնելը շնորհավորել է ԱՄՆ նորընտիր նախագահ դեմոկրատ Ջո Բայդենին եւ փոխնախագահ Քամալա Հարիսին ընտրություններում հաղթելու կապակցությամբ, հայտնում է Reuters-ը:

Ընդ որում՝ այս շնորհավորանքից մի քանի ժամ անց Ջո Բայդենը Ջորջիայում ելույթ ունենալիս խոստացել է ազատել Մաքքոնելին զբաղեցրած պաշտոնից՝ Սենատի գլխավոր պաշտոնում ընտրելով դեմոկրատ ​​թեկնածուի:

Բայդենի խոսքով՝ Սենատում տեղի համար Հանրապետական կուսակցության​​թեկնածուներ Քելի Լոֆլերի եւ Դեւիդ Փերդյուի դեմ պայքարելու են դեմոկրատներ Ռաֆայել Ուորնոքն ու Ջոն Օսոֆը: