ԱՄՆ նորընտիր նախագահ Ջո Բայդենը քննարկում է հանրապետական Մեգ Ուիթմանի թեկնածությունը ԱՄՆ առեւտրի նախարարի պաշտոնում, հայտնում է Axios-ը:
Իրավիճակին ծանոթ աղբյուրների փոխանցմամբ՝ Բայդենի թիմը քննարկում է ԱՄՆ նորընտիր նախագահի վարչակազմում պաշտոնի համար թեկնածուների ընտրության քաղաքական կողմը, եւ դեռ շատ հնարավոր է, որ նա նախընտրի ստեղծել դեմոկրատներից կազմված կառավարություն:
Նշվում է, որ Ջո Բայդենը կարող է նաեւ առեւտրի նախարարի պաշտոնում ընտրել Xerox-ի նախկին գործադիր տնօրեն, անկուսակցական Ուրսուլա Բյորնսին՝ որպես գործարար համայնքի հետ կապ հաստատելու չեզոք միջոց:





























