Վերջին օրվա ընթացքում ԱՄՆ-ում կորոնավիրուսով վարակման դեպքերի թիվն աճել է 198357-ով, վկայում են Ջոնս Հոփքինսի համալսարանի տվյալները: Անցած 24 ժամվա ընթացքում ԱՄՆ-ում կորոնավիրուսից մահացել է 3.019 հիվանդ:
ԱՄՆ-ում համավարակի բռնկումից ի վեր գրանցվել է կորոնավիրուսով վարակման ավելի քան 16.7 միլիոն դեպք, մահացել է ավելի քան 303 հազար մարդ:





























