Թուրքիան մտադիր չէ հետ կանգնել ռուսական Ս-400 զենիթահրթիռային համակարգերի (ԶՀՀ) ձեռք բերումից` չնայած դրանց պատճառով սահմանված ԱՄՆ պատժամիջոցներին: Այս մասին հինգշաբթի  հայտարարել է հանրապետության արտաքին գործերի նախարար Մեւլութ Չավուշօղլուն 24 TV-ին տված հարցազրույցում:

«Մենք կշարունակենք քայլեր ձեռնարկել մեր պաշտպանական արդյունաբերությունն ավելի անկախ դարձնելու ուղղությամբ: Ս-400-ի թեմայով մենք հետ չենք կանգնի: Պատժամիջոցները սխալ որոշում են, մենք [պատասխան] քայլեր կձեռնարկենք»,- շեշտել է նա: