Այս իրավիճակը նման այն բանին, որ F-1 պաշտպանողական նռնակի օղակը հանում ես, եւ 4 րոպե հետո պետք է պայթի, 4-րդ վայրկյանին բերեցին տվեցին այս իշխանությանը, երբ որ նախորդ իշխանությունները կարող էին այդ օղակը հետ դնել: Այս մասին այսօր՝ դեկտեմբերի 17-ին, կառավարության նիստի հետո լրագրողների հետ զրույցում նշեց «Իմ քայլը» խմբակցության նախկին պատգամավոր, այսօր Լուռու մարզպետ նշանակված Արամ Խաչատրյանը:
«Վարչապետն էլ իր երեկվա հարցազրույցի ժամանակ ասաց, որ ինքը պատասխանատվությունը վերցնում է իր վրա, բայց ոչ մեղքը:
Եթե ուսումնասիրենք պատմությունը, կտեսնենք, որ նախորդ իշխանության ժամանակ՝ մոտ 10-15 տարի առաջ Արցախը բանակցություններից դուրս է մղվել:
2007 թվականի Մադրիդյան սկզբունքները լավ հիշում եք: Հիշում եք նաեւ 2011 թվականի Կազանյան սկզբունքները, Սերժ Սարգսյանն ասել էր, որ պատրաստ է այդ 7 շրջանները վերադարձնել, պարզապես վերջին պահին Ալիեւը չհամաձայնվեց»:
Հիշեցնենք, որ Արցախը բանակցություններից դուրս է մղվել 1998 թվականին, այսինքն 22 տարի առաջ:





























