Այսօր կառավարության նիստում Լոռու մարզպետ նշանակված Արամ Խաչատրյանը հավաստիացնում է, որ երեկ են իրեն տեղեկացրել, որ ինքը մարզպետ է նշանակվելու, մինչ այդ չի իմացել:

«Երեկ երեկոյան քննարկման արդյունքում նման րոշում է կայացվել եւ ինձ տեղեկացրել են»,-կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց նա՝ պատասխանելով հարցին, թե արդյո՞ք ինքը ԱԺ պատգամավորի մանդատը դնելիս չի իմացել, թե ինչ պաշտոնում է նշանակվելու:

Հարցին, թե ինչո՞վ չէր գոհացնում Անդրեյ Ղուկասյանը մարզպետի պաշտոնում, որ փոխվեց, նոր մարզպետը պատասխանեց. «Ես չպետք է գնահատեմ Անդրեյ Ղուկասյանի աշխատանքը»: