Գերմանիայի ԱԳՆ ղեկավար Հայկո Մաասը կասկածի տակ է դրել ռուս ընդդիմադիր գործիչ Ալեքսեյ Նավալնու գործը հետաքննելու Ռուսաստանի ցանկությունը, հաղորդւոմ է DW-ը:

«Ռուսաստանը բավարար հնարավորություններ ուներ այդ գործը բացահայտելու համար, սակայն դա այդպես էլ տեղի չունեցավ: Մենք լուրջ կասկածներ ունենք, որ Ռուսաստանը ցանկանում է մասնակցե Նավալնու թունավորման հետաքննությանը»,-ասել է նա:

Ավելի վաղ Ալեքսեյ Նավալնին հայտնել է, որ այդ նույն օրը գերմանական դատախազությունը հարցաքննել է իրեն Մոսկվայի խնդրանքով, սակայն չի հստակեցրել, թե ինչ հարցեր են նրան տրվել եւ ինչ հանգամանքներում: Ռուսաստանի դատախազությունը Գերմանիայի մի շարք հարցումներ է ուղարկել իրավական օգնության մասին Գերմանիայի «Շարիտե» կլինիկայում Նավալնու հոսպիտալացման փաստով:

Դեկտեմբերի 14-ին Bellingcat-ը, The Insider-ը, CNN-ը եւ Der Spiegel-ը հրապարակել են հետաքննության արդյունքները, որոնցում ասվում է, որ Ալեքսեյ Նավալնուն թունավորել են «Նովիչոկով» ԱԴԾ աշխատակիցները: Ինքը՝ Նավալնին, հայտարարել է, որ նման օպերացիա չէին կարող իրականացնել առանց ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի համաձայնության: