Իսպանիայի վարչապետ Պեդրո Սանչեսի` կորոնավիրուսի ախտորոշման թեստի արդունքը բացասական էր, սակայն նա կարանտինում կմնա մինչեւ դեկտեմբերի 24-ը COVID-19 վարակված Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ հանդիպումից հետո, հայտնում է Reuters-ը` վկայակոչելով Սանչեսի մամուլի ծառայությունը:
Նշվում է նաեւ, որ Իսպանիայի վարչապետը չեղյալ է հայտարարել հանրային բոլոր միջոցառումները եւ կարանտինի ավարտին կորոնավիրուսի ախտորոշման եւս մեկ թեստ կհանձնի:
Ավելի վաղ հայտնի էր դարձել Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի` կորոնավիրուսով վարակման մասին:





























