ԱՄՆ նորընտիր նախագահ Ջո Բայդենը ներքին գործերի նախարարի պաշտոնում կառաջադրի բնիկ ամերիկուհի Դեբ Հաալանդին, հայտնում է BBC- ն:
Եթե թեկնածությունը հաստատվի, Հաալանդը կդառնա առաջին բնիկ ամերիկուհին, ով կգլխավորի գերատեսչությունը, որը եւս կարեւոր դեր է խաղում բնիկների շահերի պաշտպանության տեսանկյունից:
Վերջերս Հալանդի թեկնածությունն առաջադրել էին բնիկ բնակչության իրավապաշտպան խմբերը եւ առաջադեմ ժողովրդավարները:
60-ամյա Հաալանդը Լագունա Պուեբլո ցեղի անդամ է եւ ԱՄՆ պատմության մեջ է մտել որպես 2018-ին Կոնգրեսում ընտրված միայն երկու բնիկ ազգության երկու կանանցից մեկը:





























