Հայփոստի միջոցով փաթեթներ եւ ծանրոցներ արտասահման առաքելիս, մինչեւ 200 եվրո արժեքով առաքանիների համար այլեւս մաքսային զննության եւ ձեւակերպման վճար չի գանձվի։ Մինչ այժմ յուրաքանչյուր առաքանու մաքսային զննման եւ ձեւակերպման համար գանձվում էր 4500 դրամի չափով գումար:
«Հայփոստ» ՓԲԸ-ից NEWS.am-ին հայտնում են, որ մաքսային հայտարարագրի փոխարեն կլրացվի միայն փոստային ձեւաթուղթը։
Փոփոխությունը կգործի սկսած դեկտեմբերի 18-ից։ Այն վերաբերում է ինչպես ֆիզիկական, այնպես էլ իրավաբանական անձանց:





























