ՌԴ Պետդումայի պատգամավոր Ռուսլան Բալբեկը արեւելյան խորամանկություն է անվանել Ղրիմի հարցում Թուրքիայի աջակցությունը Կիեւի իշխանություններին, քանի որ, նրա խոսքով, թուրքական կողմը չի միջամտի Ռուսաստանի ներքին գործերին, հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
Թուրքիայի արտգործնախարար Մեւլութ Չավուշօղլուն Կիեւ այցի ժամանակ հայտարարել էր, որ Թուրքիան չի ճանաչում «Ղրիմի բռնակցումը» եւ աջակցում է Ուկրաինայի տարածքային ամբողջականությանը: Դրանից բացի, թուրքական կողմը ղրիմյան թաթարներին օգնելու ցանկություն է հայտնել եւ աջակցություն Կիեւի իշխանությունների կողմից ստեղծվող «Ղրիմյան պլատֆորմ» միջազգային հարթակին, որն ուղղված է թերակղզու վերահսկողությունը վերադարձնելուն:
«Թուրքիայի կառավարության հետ մենք, անկասկած, տարաձայնություններ ունենք Ղրիմի կարգավիճակի հարցում: Բայց թուրք դիվանագետները որքան էլ պաշտոնական Կիեւի սփոփեն, դա ընդամենը արեւելյան խորամանկություն է: Նրանք հրաշալի գիտեն, որ ղրիմյան թաթարները որեւէ մեկի պաշտպանության եւ օգնության կարիքը չունեն: Իսկ Ղրիմի թերակղզում ՌԴ ներքին գործերին Թուրքիան չի միջաամտի»,- «ՌԻԱ Նովոստի»-ին ասել է Բալբեկը:
Նրա խոսքով՝ Կիեւն իզուր է որպես աջակցություն հույսը դնում թուրքական ուսի վրա:
«Այն ամենը, ինչ կստանա՝ կլինեն միայն բառեր եւ կարեկցանք»,- շեշտել է պատգամավորը:





























