ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն անսպասելիորեն կոտրել է իր լռությունն ու կասկած հայտնել երկրի պետական եւ մասնավոր ցանցերի վրա կիբերհարձակման առնչությամբ Ռուսաստանի մասնակցության մեջ:

Սպիտակ տան անդամները պատրաստվում էին հայտարարել, որ Ռուսաստանը կիբերհարձակումների կապակցությամբ «հիմնական գործող երկիրն է», սակայն վերջին պահին նրանց ասել են, որ դա չանեն, հաղորդում է Associated Press-ը:

Հայտնի է, որ ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն էր հայտարարել Ռուսաստանի մասնակցության մասին, սակայն պաշտոնատար անձինք այժմ փորձում են հասկանալ՝ ինչպես շտկել այդ հակասությունները:

ԱՄՆ նախագահի պաշտոնում իր գործունեության ամբողջ ընթացքում Թրամփը հրաժարվել է մեղադրել Ռուսաստանին ինչ-որ հանցագործությունների մեջ՝ ներառյալ 2016 թվականին նախագահական ընտրություններում միջամտությունը, նշում է Associated Press-ը:

Ընդ որում, գործակալությունը նշում է, որ նա մեղադրել է Բարաք Օբամային Ղրիմի շուրջ ստեղծված իրավիճակի մեջ:

Դեռեւս հայտնի չէ, թե հստակ ում են փնտրել հաքերները, սակայն փորձագետները համարում են, որ խոսքը վերաբերում է միջուկային գաղտնիքներին, ժամանակակից զենքի գծագրերին, հետազոտությունները, որոնք կապված են COVID-19-ի պատվաստանյութի հետ, եւ տեղեկատվություն կառավարության եւ արդյունաբերության առաջնորդների մասին: