Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը իր ֆեյսբուքյան էջում գրել է.

«Հարգելի՛ հայրենակիցներ

Այսօր այցելել եմ Ամարասի վանական համալիր և վանքի պաշտպանների հետ միասին մասնակցել մեր Սուրբ Նահատակների հիշատակին մատուցված հոգեհանգստյան կարգին:

Հավատում եմ, որ Արարչին կհասնեն մեր աղոթքները՝ հատկապես պատերազմի ընթացքում անհայտ կորած մեր քաջորդիների փրկության համար» :