Կան կոռուպցիոն սխեմաներ, որոնք կապված են Դավիթ Տոնոյանի եւ այսպես կոչված Պատրոն Դավոյի հետ. մենք արդեն փաստեր ենք հավաքում: Այս մասին, այսօր՝ դեկտեմբերի 21-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը:

«Հայտնվում են ավելի թան գնով գնված զրահաբաճկոններ: Գոյություն ունի ՕԿԱ-ԱՍԱ-ի գնման փաստ: Ի՞նչ էին խփելու դրանով, ՕԿԱ-ԱՍԱ-ն երկրորդ սերնդի ինքնաթիռներ խփելու համար են, իկ հակառակորդն այդպիսի ինքնաթիռներ այլեւս չուներ: Մենք Ղարաբաղում ունեցել ենք 6 հատ «ՏՈՌ» համակարգ, եթե ունենայինք 12 հատ, երբեք պատերազմը չէինք կրկվի: Կամ ի՞նչ գործ ունի Շուշիում կենտրոնացված հակաօդային պաշտպանություն: Մեր ժամանակ Էջմիածնում էր, էստեղից էինք հրահանգ տալիս խփելու: Կամ ինչու եք առել 4 հատ «ՍՈՒ-30» ինքնաթիռներ: Պատերազմի օրերին մի քանի զորագունդ զբաղված էին Երեւանում այդ ինքնաթիռները հակառակորդի դրոններից պահելուն:

Կան դեպքեր, երբ գործ ունենք պաշտոնյաների կողմից հանցավոր անգործության հետ, զօր օրինակ մուտիլովշիկ Անդոն (ԱԺ անվտանգության, պաշտպանության, ներքին գործերի հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյան-իմբ): Այս մարդը ապրիլյան պատերազմ է քննում 2 տարի, փոխանակ քններ այսօրվա բանակի վիճակը: Նա նույնիսկ ՊՆ փոխնախարար է եղել, երբեք վառոդի հոտ քիթը չի առել»,-ասաց նա:

Բագրատյանի խոսքով, նույն պաշտոնական անգործության մեջ կարելի է մեղադրել այսօրվա պաշտպանության նախարար Վաղարշակ Հարությունյանին. «Նա գրագիտություն ունի, բայց իմ կարծիքով պարզապես վախկոտ է: Լինելով վարչապետի խորհրդական նա պետք է հարց տր՝ ինչու է հակաօդային պաշտպանությունն այսպես բաշխված, առաջին օրը դրանց խփելու են»,-ընդգծեց Բագրատյանը:

Նա անդրադարձավ նաեւ նրան, որ պատերազմի օրերին կամավորական ջոկատներ էին ստեղծվում. «Մենք այդ ջոկատներից պրծել էինք իմ վարչապետության օրոք: Իմ հաղթանակի հիմնական բանը եղել է այն, որ 1993-ի մարտի 7-ին լինելով 20 օրվա վարչապետ ջոկատներից 8 հազար մարդու արձակում եմ, ասում եմ՝ գնացեք, պետք չեք, մենք ունենք բանակ, զորամաս, ջոկատ չունենք: Հանեցինք ու նոր տեսանք, որ սկսում ենք հաղթել: Ու հանկարծ վարչապետը հիմա խոսում է ջոկատներից: ԱԺ պատգամավորները պետք է բունտ անեին, ասեին՝ վերադարձ ֆիդայականությանը չի լինելու»: