Ռիո դե Ժանեյրոյի քաղաքապետ Մարսելու Կրիվելան ձերբակալվել է կոռուպցիայի գործով, հաղորդում է ՏԱՍՍ-ը՝ հղում անելով Globo-ին:
Հեռուստաալիքի տվյալներով՝ այսօր առավոտյան ոստիկանությունը ներխուժել է նրա բնակարան ձերբակալության օրդեր տալով: Նույն հետաքննության շրջանակում կալանավորվել է եւս երկու մարդ: Խոսքը ձեռնարկատեր Ռաֆայել Ալվեսի եւ նախկին քննիչ Ֆերնանդու Մորայսի մասին է: Բոլոր նրանք կասկածվում են հանցավոր սխեմա կազմակերպելու մեջ, որը թույլ է տվել յուրացնել քաղաքային գանձապետարանի միջոցներն ու գումար շորթել բիզնեսի ներկայացուցիչներից:
Քննության վարկածով՝ գործի դրվագներից մեկի շրջանակում Ալվեսը՝ օգտվելով բարձրաստիճան պաշտոնյաների հետ իր կապերից, մասնավոր ընկերություններից պահանջել է շահավետ պայմանագրեր ստանալ քաղաքապետարանի հետ: Այդ ծառայությունների դիմաց նա գումար է վերցրել ձեռնարկատերերից, որոնք հետագայում, ենթադրաբար, բաշխվել են հանցավոր սխեմայի բոլոր մասնակիցների միջեւ:





























