Բոլոր մարզերից բերված ոստիկաններին բաժանվել է ոստիկանության Կրթահամալիրի վերարկուներ։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ոստիկանության կապիտան, օպերլիազոր Սերգեյ Ղարիբյանը։
«Այս պահին Հանրապետության հրապարակում եմ, հանդիպեցի մարզերից եկած բազմաթիվ ոստիկան ընկերների, բայց դա հեչ, բոլոր մարզերից բերված ոստիկաններին բաժանվել է ոստիկանության Կրթահամալիրի վերարկուներ որպեսզի ժողովուրդը չիմանա, մարզերից ինչքան աշխատակից են տեղափոխում Երեւան»,- գրել է նա։





























