Air Canada ավիաընկերության Boeing 737 Max-ը վթարային վայրէջք է կատարել շարժիչի անսարքության պատճառով, հայտնում է BBC-ն` վկայակոչելով ընկերության հայտարարությունը:
Ինքնաթիռն ԱՄՆ Արիզոնա նահանգից թռնում էր Կանադա` Մոնրեալ, եւ մեկնելուց անմիջապես հետո ստիպված էր վայրէջք կատարել:
Վայրէջքի պահին ինքնաթիռում անձնակազմի երեք անդամ կար: Վայրէջքը հաջող է եղել:
Ավիաընկերության հայտարարության մեջ ասվում է, որ օդաչուները ծանուցագիր են ստացել շարժիչի վերաբերյալ եւ, ըստ ստանդարտ օպերացիոն ընթացակարգի նման իրավիճակներում, որոշել են անջատել շարժիչը նախքան Արիզոնա նահանգի Տուսոն վերադառնալը:
Հիշեցնենք, որ 2019 թվականին Boeing 737 Max ինքնաթիռի երկու ողբերգական վթարի արդյունքում Ինդոնեզիայում եւ Եթովպիայում զոհվել է 346 մարդ: Դրանից հետո այս մոդելի օդանավերին արգելվել է թռիչք կատարել: Boeing 737 Max-ի թռիչքները վերսկսվել են միայն դեկտեմբերին





























