Շանհայի դատարանը 4 տարվա ազատազրկման է դատապարտել 37-ամյա լրագրող-բլոգեր Չժան Չժանին կորոնավիրուսի մասին սուտ տարածելու համար: Նա ռեպորտաժներ է պատրաստել Ուհանում կորոնավիրուսի պանդեմիայի բռնկման ժամանակ: Այս մասին հայտնում է South China Morning Post-ը՝ հղում անելով դատապարտյալի փաստաբանին, փոխանցում է ՏԱՍՍ-ը:

Ակտիվիստը կալանքի տակ էր գտնվում մայիսի կեսերից:

Թերթը նշում է, որ Չժանը հրաժարվել է խոստովանել մեղքը՝ հացադուլ հայտարարելով: Փաստաբանի խոսքով՝ նրան նիստերի դահլիճ են տեղափոխել անվասայլակով: Դեռ պարզ չէ, թե արդյոք նա կբողոքարկի վճիռը: