Իտալա-ամերիկյան Fiat Chrysler Automobiles NV (FCA) եւ ֆրանսիական PSA Group-ի բաժնետերերը երկուշաբթի հավանություն են տվել ընկերությունների միաձուլմանը, որի արդյունքում ստեղծվել է աշխարհում մեծության չորրորդ ավտոարտադրողը, հաղորդում է Bloomberg-ը:
Գործարքի փակումն ակնկալվում է մինչեւ մարտի վերջ:
Stellantis միավորված ընկերությունը կդառնա աշխարհում չորրորդ խոշորագույն ավտոարտադրողը Volkswagen-ից, Renault-Nissan-ից եւ Toyota Motor-ից հետո:
PSA-ն եւ FCA-ն հայտարարել էին միաձուլման ծրագրերի մասին 2019 թվականի դեկտեմբերին: Անցած տարվա սեպտեմբերին ընկերությունները փոխել էին այդ գործարքի պայմանները համավարակի պատճառով: PSA-ն եւ FCA-ն ստացել են ԵՄ հաստատումը դեկտեմբերի վերջում:
Միավորված ընկերությունը կգխավորի PSA գործադիր տնօրեն Կառլոս Թավարեսը:
Peugeot SA-ի բաժնետոմսերը կթանկանան 3.4 տոկոսով երկուշաբթի, իսկ Fiat Chrysler Automobiles NV բաժնետոմսերի գինը կբարձրանա 3 տոկոսով, հաղորդում է «Ինտերֆաքս»-ը:




























