Իսրայելը Նյու Դելիում իր դեսպանատան մոտ տեղի ունեցած փոքրիկ պայթյունը որպես ահաբեկչություն է որակել, Reuters-ին հայտնել է Իսրայելի անանուն ներկայացուցիչը:

Ավելի վաղ Նյու Դելիի ոստիկանությունը հայտարարել էր, որ պայթյունի հետեւանքով զոհեր չկան:

Նախնական վարկածի համաձայն` միջադեպը «սենսացիա առաջացնելու չարաճճի փորձ էր»: