Բրիտանական ոստիկանությունը փնտրում է վանդալներին, ովքեր բժշկական դիմակ են նկարել Անգլիայի հարավում հսկայական գեոգլիֆի վրա, որը հայտնի է որպես «Վիլմինգթոնից երկար մարդ», հաղորդում է Reuters-ը:

Գեոգլիֆի երկարությունը 235 ֆուտ է (մոտ 70 մետր), պատկերված է ձեռքերին փայտերով եւ օրենքով պաշտպանված է՝ որպես հնագույն հուշարձան:

Դրա ծագման մասին վեճերը մինչ օրս շարունակվում են, բայց շատ հնագետներ կարծում են, որ հուշարձանը ստեղծվել է անգլո-սաքսոնական կամ միջնադարյան դարաշրջանում:

Ավելի ուշ Reuters-ի լուսանկարիչը, այցելելով հանցանքի վայր, հայտնաբերել է, որ բժշկական դիմակը գեոգլիֆից արդեն «հանել են»: